Դեպի վեր
06.07.2022
''10 միլիոն ծառ'' նախաձեռնության վերաբերյալ անկախ մոնիթորինգի արդյունքները.

 

Սիսիանի անտառտնտեսություն –մասնաճյուղ.
ՀՀ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ՛՛10 միլիոն ծառ՛՛ նախաձեռնության վերաբեյալ ներկայացված տեղեկատվության համաձայն 2020 -2021 թվականների ընթացքում Սիսիանի անտառտնտեսություն-մասնաճյուղի, Շաղաթի ԱՊ-ի 16/1, 16/2ա /?/, 16/3, 16/4, 16/5, 16/6, 16/7, 16/8, 16/9 հատվածներում իրականացվել է 20 հա մակերեսով անտառտնկման աշխատանքներ:
Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ նախ անտառային պլան-քարտեզով պատրաստված խրամատները իրականում առանձին կտորներով տեղաբաշխված են հետևյալ քառակուսի/հատվածներում՝ 16/1, 16/2, 16/3, 16/4, 16/5, 16/8, 16/9, 16/11, 16/15, 17/1, 17/2, 17/3, իսկ մոտ 4 հա մակերեսով խրամատավորված տարածքը տվյալ ժամանակահատվածի հաստատված կառավարման պլան/քարտեզներով չի ամրագրված որպես անտառային հող, այսինքն անտառային հողերում անտառապատման միջոցառումների համար պետ. բյուջեից հատկացված միջոցները ծախսվել են /ամենայն հավանականությամբ/ 4 հա մակերեսով համայնքային հողերի վրա: Ընդհանուր 20 հա-ի փոխարեն իրականում իրականացվել է 13.25 հա հողի (որից 4 հա անտառային հող չի հանդիսացել) խրամատավորում (34521 գծմ) և տնկում: Ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել է 20 %-ից ցածր կպչողականություն: Գրանցվել է տնկանյութի որակի, հողի նախապարաստման և տնկման մեթոդիկայի կոպտագույն խախտումներ: Միջոցառումն իրականացվել է առանց համապատասխան նախագծի և ՇՄԱԳ-ի փորձաքննության: