Դեպի վեր
05.07.2022
Համապետական ծառատունկի արդյունքների վերաբեյալ - Բյուրական

ՀՀ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համապետական ծառատունկի վերաբեյլա ներկայացված տեղեկատվության համաձայն 2021 թվականի ապրիլի վերջի դրությամբ  Արագածոտնի անտառտնտեսություն - մասնաճյուղի, Ապարանի ԱՊ-ի Բյուրական 17-րդ քառակուսու 4-րդ և 5-րդ հատվածներում իրականացվել է 10 հա տնկում կաղնի և հացենի ծառատեսակներով: 2021թ-ի հուլիսից իրականացված անկախ մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ նախ անտառտնտեսության Բյուրականի հատվածի անտառային պլան-քարտեզով պատրաստված խրամատները իրականում առանձին կտորներով տեղաբաշխված են հետևյալ քառակուսի/հատվածներում՝ 9/6, 11/1, 11/3, 18/1, 18/5, 19/1: Բացի այդ 2021թ-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ 10 հա-ի փոխարեն իրականացվել է 7.8 հա հողի խրամատավորում /22000 գծմ/ և տնկում: Ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել է 20 տոկոսից ցածր կպչողականություն: Գրանցվել է տնկանյութի որակի, հողի նախապարաստման և տնկման մեթոդիկայի կոպտագույն խախտումներ: Միջոցառումն իրականացվել է առանց համապատասխան նախագծի և ՇՄԱԳ-ի փորձաքննության: